News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերին, եթե ազատ ժամանակ է ունենում, զբաղվում է սպորտով եւ հանդիպում մտերիմներին: Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինն ինչո՞վ է զբաղվում հանգստյան օրերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ընդ որում՝ Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը «լիարժեք հանգստյան օրեր չի ունենում, քանի որ գերատեսչությունների գծով զեկույցներն են ներկայացվում, հարցեր են առաջանում, որոնք նախագահի որոշումն են պահանջում»: Դրանից բացի, նրա խոսքով, «չի դադարում նաեւ փաստաթղթաշրջանառությունը, շատ փաստաթղթեր չեն կարող ուժի մեջ մտնել առանց նախագահի ստորագրության, իսկ պատրաստված փաստաթղթերը ստորագրելուց առաջ նա հաճախ խորհրդակցության կարիք ունի գերատեսչությունների, իշխանության մարմինների այս կամ այն ղեկավարի հետ»:

«Այս պատճառով նա լիարժեք հանգստյան օրեր չի ունենում, բայց ընդհանուր առմամբ, ինչպես բոլորը, երբ նման հնարավորություն է ներկայանում, հանգստանում է, սպորտով զբաղվում, դուք գիտեք, որ նա դա պարբերաբար անում է: Հանդիպում է ազգականներին եւ մտերիմներին»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել