Երեւանում մեկնարկել է հանրահավաք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ:
Հանրահավաքն ընթանում է Ֆրանսիայի հրապարակում, որից հետո տեղի կունենա քայլերթ: Հանրահավաքին մասնակցում են բնապահպանական եւ քաղաքական տարբեր կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկաները ողջունել են Ջերմուկի եւ Գնդեվազի աշակերտներին, որոնք այսօր չեն գնացել դպրոց՝ ի նշան բողոքի: Ակցիայի շրջանակում տեղի են ունեցել հանրահավաքներ, հեծանվարշավ, մոտոարշավ եւ քննարկումներ:
«Հայկական բնապահպանական ճակատ»-ի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը իրազեկել է ներկաներին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ընթացքի եւ ներկայիս իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները երկրի կառավարությանը վերջնաժամկետ էին տվել մինչեւ սեպտեմբերի 20-ը՝ այդ օրը հռճակելով որպես բնապահպանական մոբիլիզացիայի օր: Կառավարությունը համարում է, որ չկան հիմքեր «Լիդիան» ընկերությանը հանքը շահագործելու արգելքի համար: Բնապահպանները ներկայացնում են բազմաթիվ փաստարկներ վտանգների վերաբերյալ, ընդ որում՝ ամբողջ տարածաշրջանի համար, եւ պնդում են, որ հանքի շահագործման թույլտվությունը տրվել է խախտուներով: