News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջեւ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ստորագրվել է բարեկամության հռչակագիր։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում գտնվող Իզերի նահանգապետարանի շենքի նիստերի դահլիճում։

Հռչակագիրը ստորագրել են Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը եւ Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն։ Այն տասնչորսերորդն է Ֆրանսիայի եւ Արցախի վարչատարածքային միավորների միջեւ ստորագրված համաձայնագրերի շարքում։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, տարածաշրջանում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, նահանգի վարչակազմի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Հովհաննես Գեւորգյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերը կրթական, մշակութային եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության հնարավորություն ընձեռելուց զատ ծառայում են որպես ժողովուրդների միջեւ բարեկամության կամուրջներ, որոնց շնորհիվ Արցախը ճեղքում է քաղաքական, տեղեկատվական եւ հոգեբանական այն մեկուսացումը, որն Ադրբեջանն ամեն գնով փորձում է պարտադրել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ