News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Wikileaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը հարցազրույց է տվել Grayzone պորտալին, որում պատմել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բանտում պահելու պայմանների մասին:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պահում են Ասանժին ավելի վատ պայմաններում, քան ահաբեկիչներին:

Հրաֆնսոնը նշել է, որ բանտում Ասանժի պահման սարսափելի պայմանները «նրա համար անհնարին են դարձնում ԱՄՆ արտահանձնման դեմ պայքարը»:

Հիշեցնենք, որ Վեստմինսթերի մագիստրատական դատարանը վճռել է, որ Ասանժը ազատազրկված կլինի ԱՄՆ արտահանձնման մասին գործը քննելու ժամանակ:

Ասանժը, որը մեղադրվել էր Շվեդիայում 2010 թվականին սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, թաքնվում էր 2012 թվականի հունիսից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով սկանդինավյան երկիր արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա ձերբակալվել էր ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Լոնդոնի դատարանը մեղավոր էր ճանաչել նրան  գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար՝ սահմանելով 11 ամսվա ազատազրկմամբ պատիժ: Արտահանձնման հարցով լսումները մեկնարկել են մայիսի 2-ին:

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են մայիսի վերջում, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության եւ գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքը խախտելու հատկանիշներով: Ավելի վաղ նա մեղադրվել էր դավադրության մեջ համակարգչային մեքենայությունների նպատակով: Ասանժին ԱՄՆ արտահանձնելու դեպքում նրան սպառնում է երկարամյա ազատազրկում բանտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ