News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քենթ անգլիական կոմսությունից փոստատար Ռոբերտ Լոքյերը հեռացվել էր աշխատանքից 1 րոպե ուշացման համար՝ չհասցնելով ժամանակին փոխանցել հատուկ ծանրոցը, հաղորդում է KentLive-ը:

Լոքյերը, որը Աշֆորդ քաղաքի բնակիչ է, 28 տարվա ընթացքում աշխատել է Թեների Լեյնի Թագավորական փոստի գրասենյակում:

Անցած տարվա հոկտեմբերին նրան աշխատանքից հեռացրել էին՝ բացատրելով այդ քայլը որպես «կարգապահության կոպիտ խախտում», սակայն այդ մասին ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել միայն վերջերս:

Ծանրոցն առաքվել էր հասցեատիրոջն անցած տարվա սեպտեմբերի 12-ին:

Հատուկ ծանրոցը պետք է բանկում լիներ 09:00-13:00-ի միջակայքում, եւ այդպիսի առաքման պատվերներ Լոքյերն ունեցել էր ավելի քան 1500 անգամ:

Ուշացումը տեղի էր ունեցել բանկում հերթի պատճառով, որում սպասում էր Լոքյերը: Երբ մոտեցել էր նրա հերթը, եւ նա փոխանցել էր առաքանին՝ ստորագրելով փաթեթը փոխանցելու մասին փաստաթուղթը, ժամն արեն 13:01 էր:

Ինքը՝ փոստատարը, հերթում սպասելիս ստուգել էր իր ժամն ու պնդում է, որ հերթում էր հայտնվել, երբ դեռ 4 րոպե կար նախքան ծանրոցը առաքելու վերջնաժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ