News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ամիսներ են պետք, որպեսզի Saudi Aramco պետական ընկերությունը լիովին վերականգնի անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռերի գրոհին ենթարկված օբյեկտների հզորությունները։  Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց եւ Saudi Aramco-ի կապալառուին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանց տվյալներով՝  սաուդյան ընկերությունը վերջին ամիսներին իր կապալառուներին, ներառյալ ամերիկյան General Electric-ին հեղեղել է հետախոսազանգերով, ֆաքսերով եւ էլեկտրոնային ուղերձներով՝ անհապաղ օգնության խնդրանքով։ Saudi Aramco-ն նրանցից պահանջում է միջոցներ չխնայել Աբքաիկի եւ Հուրայսի ձեռնարկությունների նորոգմանն անհրաժեշտ պահեստամասերի համար եւ խոստանում է փակել ցանկացած ծախս։ Շտապ աշխատանքները թագավորության վրա «հարյուր միլիոնավոր դոլարներ» կնստեն, գրում է թերթը։

«Մենք նախկինի պես տենդագին պահեստամասեր ենք փնտրում։ Պատկերն իրոք այնքան էլ նպաստավոր չէ, ինչպես կարելի է մտածել»,- պարբերականը մեջբերում է Սաուդյան Արաբիայում աղբյուրներից մեկի խոսքերը։

Այլ աղբյուրներ կասկածի տակ են դնում սաուդյան հսկայի բաժնետոմսերի առաջնային բաշխման (IPO) պլանների իրատեսականությունը, որը մինչեւ գրոհները համարվում էր ամենաշահութաբեր ձեռնարկություններից մեկն աշխարհում։ Թագավորության ֆինանսների նախարար Մուհամեդ բեն Աբդալա ալ Ջադաանը Bloomberg գործակալության հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի, հավաստիացրել էր, որ Էր Ռիադը նախկինի պես ծրագրում է իրականացնել Saudi Aramco-ի IPO։ Նախարարի խոսքով՝ դա տեղի կունենա, «ամենայն հավանականությամբ, հաջորդ 12 ամիսներին»։

Saudi Aramco-ի երկու խոշոր ձեռնարկությունները (Աբքաիկում եւ Հուրայսում) գրոհի են ենթարկվել սեպտեմբերի 14-ի գիշերը։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել են, որ դիվերսիա կատարելիս օգտագործել են պայթուցիկով լիցքավորված 10 անօդաչու թռչող սարք։ Պայթյունների եւ հրդեհների հետեւանքով աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողի արդյունահանումը նվազել է՝ օրական 9,8 մլ-ից հասնելով 5,7 մլն բարելի։

Արտադրության նվազած ծավալների կեսը սեպտեմբերի 17-ին հաջողվել է վերականգնել։ Սաուդյան Արաբիան հույս ունի արդյունահանման նախկին ծավալներին վերադառնալ հոկտեմբերին։ Նավթի մատակարարումները լիովին վերականգնվել են ի հաշիվ պահուստների։ Միջադեպն առաջ է բերել վառելիքի արդյունահանման՝ համաշխարհային պատմության մեջ ամենամեծ խափանումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էր Ռիադի կարծիքով՝ Իրանի հետ կապված իրավիճակի սրումը կհանգեցնի նավթի գների թռիչքի
Միջազգային հանրությունը պետք է դիմի Իրանին զսպելու վճռական քայլերի՝ հետագա էսկալացիա թույլ չտալու համար…
ԱՄՆ փոխնախագահը սենատորներին հայտնել է Իրանի դեմ հնարավոր միջոցառումների մասին
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը ամերիկացի հանրապետական սենատորների համար փակ ճեպազրույց է անցկացրել…
Էր Ռիադը կներկայացնի նավթամշակման գործարանների վրա հարձակմանն Իրանի մասնակցության ապացույցներ
Կներկայացվի իրանական զենքը, որն օգտագործվել էր հարվածներ հասցնելիս…
Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին
Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը Իրանի կողմից դրսեւորված ագրեսիայի ակտ է որակել…
Իրանն ու Սաուդյան Արաբիան պատվիրակություններ կփոխանակեն
Պատվիրակությունների անդամները կայցելեն միմյանց դիվանագիտական առաքելություններ...
Քաղաքագետ․ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ միանգամայն հնարավոր է ուղիղ ռազմական բախում
Անհրաժեշտություն չկա գնահատել երկու երկրների միջեւ պատերազմի հավանականությունը, քանի որ այն արդեն վաղուց է ընթանում․․․
Ամենաշատ