News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ եմենցի ապստամբ հուսիները ինքնուրույն մեծացրել են հրթիռների շառավիղը, ինչի շնորհիվ կարողացել են հարված հասցնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին։ Այս մասին նա ասել է CBS-ի հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես պարզաբանել է նախարարը, եմենցի խռովարարները զենքը ձեռք են բերել երկրի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհից, «որն այն գնել է սաուդյան փողերով իշխանությունում իր երկարատեւ գտնվելու ժամանակ»։

Զարիֆը նաեւ նշել է, որ հուսիներն ունեն «նոու-հաու տեխնոլոգիաներ», որոնք նրանց թույլ կտային կատարելագործել առկա զենքը։

Իրանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Էր Ռիադը գրոհներին Թեհրանի մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է այն բանից հետո, երբ սաուդյան նավթագազային Saudi Aramco պետական ընկերության մի քանի գործարաններ սեպտեմբերի 14-ին ենթարկվեցին անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, ինչից հետո թագավորությունը ստիպված եղավ կրճատել նավթի արդյունահանումն ավելի քան երկու անգամ։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ պայքարում է արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, բայց Էր Ռիադը եւ Վաշինգտոնը պատահածի մեջ մեղադրում են Թեհրանին։

Իրանում սա կեղծիք են անվանել։ Երկրի կառավարությունում ընդգծել են, որ նավթային օբյեկտների գրոհները վնասում են հենց տարածաշրջանին, եւ նշել են, որ նման մեղադրանքները սովորական են ԱՄՆ-ի համար ու զարմանք չեն առաջացնում։

Չնայած գրոհին Իրանի մասնակցության ապացույցների բացակայությանը՝ Թրամփը կարգադրել է էապես խստացնել պատժամիջոցները Թեհրանի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ