News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրաքը կմիանա չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» ներդրումային նախագծին։ Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը հայտարարել է երկրի վարչապետ Ադել Աբդել Մահդին, հայտնում է AFP-ը։

«Իրաքը վերապրել է պատերազմ եւ քաղաքացիական անկարգություններ եւ երախտապարտ է Չինաստանին՝ արժեքավոր աջակցության համար»,- ասել է Մահդին՝ հավելելով․ «Իրաքը պատրաստ է համագործակցել «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շրջանակներում»։

Ցզինպինի խոսքերով, երկու երկրները կհամագործակցեն նավթային եւ ենթակառուցվածքային նախագծերի հարցում։ «Չինաստանը կուզեր Իրաքի հետ միասին առաջ տանել չին-իրաքյան ռազմավարական գործակցությունը»,- ասել է նա։

Անցյալ տարի Չինաստանի եւ Իրաքի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 30 միլիարդ դոլար, հայտնում է պետական տեղեկատվական «Սինխուա» գործակալությունը։ Չինաստանը Բաղդադի խոշորագույն առեւտրային գործընկերն է, իսկ Իրաքը մեծությամբ երկրորդ նավթ մատակարարողն է Չինաստանին։

«Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը իրենից ներկայացնում է նավահանգիստների, երկաթուղիների, մայրուղիների եւ արդյունաբերական ընկերությունների լայնածավալ գլոբալ ցանց, որը ներառում է Ասիան, Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը եւ Եվրոպան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել