News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային Իրանի հասցեին սաուդյան նավթագործարանների վրա հարձակման մեղադրանքների պատճառով։

Իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ Նյու Յորքում հանդիպման ժամանակ Իրանի նախագահը եվրաեռյակի հայտարարությունն անվանել է «անհիմն մեղադրանքների խաղ», տեղեկացնում է Press TV-ն։

Ավելի վաղ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության ղեկավարները վճռականորեն դատապարտել էին սեպտեմբերի 14-ի հարձակումները Աբքաիկի եւ Հուրայսի նավթագործարանների դեմ եւ մեղքը դրել էին Թեհրանի վրա։ «Մեզ համար պարզ է, որ Իրանն է կրում այս հարձակման պատասխանատվությունը։ Այլ ճշմարտանման բացատրություներ չկան»,- ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ