News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանդիպումներ անցկացվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հարցին:

Նրա խոսքով՝ հանդիպումներ անցկացվում են ամենատարբեր մակարդակներով, արդյունավետ համագործակցություն է իրականացվում, եւ համագործակցության արժեքը որոշվում է ոչ թե բարձր մակարդակի հանդիպումներով, այլ երկկողմ հարաբերությունների բովանդակությամբ: Դեսպանը հիշեցրել է այս տարվա ապրիլին կոնգրեսականների պատվիրակության այցի մասին, որի ընթացքում Երեւանում ռազմավարական երկխոսություն է կայացել եւ որին մասնակցել են ամերիկացի պաշտոնատար անձինք: Նա նաեւ հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակության հայաստանյան այցի մասին: 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցին՝ Լինն Թրեյսին նշել է, որ դեսպանատունն ուշադիր հետեւում է այդ իրադարձությանը: Նրա խոսքով՝ Փաշինյանն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետի եւ փոխնահանգապետի հետ:

«Համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել, եւ կարծում եմ, որ դա Կալիֆոռնիայի եւ Հայաստանի համագործակցության զարգացման ուղղությամբ արդյունավետ մոտեցում է: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում հայկական ամենամեծ սփյուռքը հենց այդտեղ է գտնվում: Բացի այդ, Կալիֆոռնիան որպես առանձին նահանգ զբաղեցնում է աշխարհում տնտեսական ուժի առումով 5-րդ տեղը»,- եզրափակել է դեսպանը:  

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 21-ին: Սեպտեմբերի 22-ին նա մասնակցել է Լոս Անջելեսի «Գրանդ պարկում» կազմակերպված հանրահավաքին, որտեղ հանդես է եկել ելույթով: Փաշինյանը հանդիպել է նաեւ Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ