News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիապես զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության: Այս մասին Նյու Յորքում, ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ձերդ Գերազանցություններ,

տիկնայք եւ պարոնայք,

ուրախ եմ մասնակցել կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա ազդող միտումներին ու մարտահրավերներին նվիրված այսօրվա քննարկմանը: Կայուն զարգացման նպատակները սահմանում են զարգացման համագործակցության հավակնոտ շրջանակ՝ նպատակ ունենալով վերափոխել հասարակությունները եւ հասնել կայուն ներառական տնտեսական աճի:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անհավասարությունը շարունակ աճում է, իսկ բացառման միտումները՝ ահագնանում: Հետեւաբար, մենք պետք է քննարկենք այն ուղիները, որտեղ կարող ենք միասին աշխատել՝ ներառական գործընթացների դրական օրինակների միջոցով մեղմելու առկա միտումները եւ մարտահրավերները։

Ներկայում Հայաստանը գտնվում է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման փուլում, որի նպատակն է մեր ժողովրդին օժտել հնարավորինս լայն իրավասություններով, որպեսզի յուրաքնչյուր ոք կարողանա օգտագործել իր տաղանդն ու էներգիան հանուն կայուն զարգացող եւ բարգավաճ հասարակության:

Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի: Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա: Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների եւ ձեւերի մշակման գործընթացում:

Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որեւէ նշան ցույց չտվեց: Ընդհակառակը, մեր ՀՆԱ-ն 2018-ին գրանցեց 5.2% աճ: Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել: Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային արժույթների արժեզրկմանը։

2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է ընդհուպ 26%-ով: Եվ վերջապես, մենք մեր բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 25,1% -ով` ստվերային տնտեսության դեմ պայքարում մեր կառավարության կողմից ձեռնարկված կտրուկ միջոցների շնորհիվ:

Այժմ մենք վերափոխում ենք մեր հարկային համակարգը, որպեսզի գործարար միջավայրն էլ ավելի բարելավվի Հայաստանում:

Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու եւ մեր տնտեսությունը հանքարդյունաբերականից բարձր տեխնոլոգիականի վերածելու նպատակով: Զբոսաշրջությունը մեր տնտեսական առաջընթացի եւս մեկ կարեւոր արագացուցիչ է: Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մշակութային, էկոլոգիական եւ բժշկական տուրիզմի վրա:

Տնտեսական առաջընթացին միտված մեր քաղաքականության մեջ մենք կենտրոնանում ենք մարդկային կապիտալի վրա: Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր երիտասարդության կարողությունների զարգացմանը թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով: Այս ոլորտում կարեւոր ձեռքբերումներից է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ հազարավոր հայ պատանիներ հնարավորություն ունեն սովորելու նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնը հիմնադրվել է Երեւանում եւ արդեն գործում է մի շարք այլ երկրներում։

Տնտեսական եւ բնապահպանական քաղաքականության ինտեգրումը կարեւոր խնդիր է Հայաստանի համար: Դժբախտաբար, մեզ արդեն իսկ սպառնում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը՝ միջինում գրանցելով Ցելսիուս ջերմաստիճանի 1,3 աստիճան բարձրացում, ինչը մեզ դարձնում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 4-րդ ամենախոցելի երկիրը: Այս խնդրի լուծման համար մենք մշակում ենք կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, համաձայն Գլխավոր քարտուղարի նախաձեռնած Կլիմայի գործողությունների գագաթաժողովում Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:

Մենք առաջնահերթություն ենք տալիս նաեւ ՄԱԿ-ի զարգացման համակարգի հետ համագործակցությանը՝ Խելացի զարգացման (Smart Development) ծրագրի շրջանակում: Այս գործընթացը ներկայումս փոխլրացվում է Հայաստան 2050-ի հավակնոտ տրանսֆորմացիոն ռազմավարության մեկնարկով, որը բաղկացած է 16 մեգանպատակներից:

Դեռ շատ անելիքներ ունենք: Մենք պետք է հաղթահարենք աղքատության շոշափելի մակարդակը մեր երկրում: Մենք դեռ պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիական առումով զարգացած եւ էկոլոգիապես մաքուր արդյունաբերության:

Կայուն զարգացման նպատակները կոչված են խթանելու մարդկային արժանապատվության, հավասարության եւ ժողովրդավարության արժեքները: Եվ մեր նպատակն է վերակենդանացնել եւ ամրապնդել այդ մարդակենտրոն արժեքները:

Շնորհակալություն ուշադրության համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ