News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մարմիններին հետևել փոխադրման տեխնիկական կանոնակարգերին ու սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմներին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակը Հայտնում ենք, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ պատկան մարմինների հետ։ Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով «Լարս»-ի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ հորդորում ենք դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մարմիններին հետևել փոխադրման տեխնիկական կանոնակարգերին ու սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմներին։

Վերջիններիս պահպանման հսկողությամբ են պայմանավորված անցակետի ռուսական հատվածում ստեղծված կուտակումները։

Հավելենք, որ դեսպանության տվյալներով, նախօրեին անցակետը հատել է մոտ 200 ավտոմեքենա, մեծամասամբ՝ բեռնատարներ։

Նախնական տվյալների համաձայն, ներկայումս դիտվում է ստեղծված կուտակումների նվազման միտում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ