News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՍԴ որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, որը ենթադրում է, որ դրանք կարող են ընդունվել անգամ 5-4 հարաբերակցությամբ, բայց որոշում է մեծամասնությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ կայացրած որոշմանը:

Անդրադառնալով նրան, որ այդ որոշման ժամանակ ՍԴ երկու դատավորներ (Ֆելիքս Թոխյան եւ Արմեն Դիլանյան) հատուկ կարծիք են ներկայացրել, նա ասաց. «Ինձ համար ողջունելի է, որ որեւէ որոշում միաձայնությամբ չի ընդունվում: Այո, կարող են լինել առանձին կամ հատուկ կարծիքներ: Ես հարգում եմ նրանց արտահայտած կարծիքը, ցանկացակ հատուկ կարծիք ուղղված է իրավունքի զարգացմանը»:

Սակայն Ալվինա Գյուլումյանը համաձայն չէ, որ այդ հատուկ կարծիքում նշվել է, որ ՍԴ-ն հապճեպություն է ցուցաբերել. «Ինչ վերաբերում է հապճեպությանը, ես հատուկ կարծիք գրելիս ձեռնպահ կմնայի այդպիսի կարծիք արտահայտելուց: Նախ, դա օրենքից չի բխում: ՍԴ մասին օրենքի համապատասխան, երբ մենք դիմում ենք ստանում, պարտավոր ենք քննարկել 3 ամսվա ընթացքում: Այն կարող է բացառիկ դեպքերում հետաձգվել եւս երեք ամիս: Այսինքն մենք պարտավոր ենք 6 ամսվա ընթացքում որոշում կայացնել: Հիմա մենք որոշում ենք կայացրել 4-րդ ամսում: Դա հապճե՞պ է թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ