News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի եւ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաեւ նախատեսված է իրականացնել կողնակների լրացման եւ հարթեցման, ազդանշանային սյուների, 40 ավտոճանապարհային նշանների տեղադրման եւ ճանապարհային ծածկի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում  պահպանել երթեւեկության կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ