News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ից  մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Աշխատանքներն  իրականացվում են «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերության կողմից կմ22+400-կմ33+500 հատվածում, որի երկարությունը կազմում է  11,1 կմ: Ներկա դրությամբ «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերությունը կատարում է փոսային նորոգման, հարթեցնող եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն  իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊ ընկերությունը: Նախատեսված է կատարել ճանապարհի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների լրացման եւ հարթեցման, ջրահեռացման համակարգերի տեղադրման եւ գծանշման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 20-ին: Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան կմ33+500-կմ40-000 հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, սակայն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն 2020 թվականին: Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ