News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում Հայաստանը կարող է լրջագույն դերակատարում ունենալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ԵԱՏՄ ներկա գագաթաժողովը տարբերվում է կարեւոր առանձնահատկությամբ, քանի որ դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ղեկավարներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝  Երեւան է ժամանել Հասան Ռուհանին, Սինգապուրի պաշտոնական պատվիրակությունն է այստեղ, Մոլդովան՝ որպես դիտորդ կազմակերպություն: Մեզ առավել հետաքրքրում է Իրանի մասնակցության հանգամանքը, քանի որ նախ՝ Հայաստանն Իրանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, իսկ երկրորդը՝ ապահովում է ցամաքային կապ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի միջեւ, հետեւաբար Հայաստանի դերակատարությունը հենց Իրանի հետ հարաբերություններում առանցքային է»,–նշեց նա:

Իրանագետի խոսքով՝ մինչեւ այցը իրանական կողմից որոշակի ազդակներ են եղել ԵԱՏՄ-ին եւ, մասնավորապես, Հայաստանին, որոնց պետք է արձագանքել.  «Խոսքը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքին Հայաստանի մաս դառնալու մասին է: Այս իմաստով իրանցիները հստակ առաջնահերթություններ են սահմանել, բացի ԵԱՏՄ շրջանակներում գորածակցության հնարավորությունից, նրանք Հայաստանը տեսնում են Իրանը պատժամիջոցային շրջափակումից հանելու ճանապարհ։ Հետեւաբար՝ շատ կարեւոր է, եթե մեր կողմից այս ազդակին պատասխաններ հնչեն:

Այս միջանցքն իր մեջ ներառում է երկու բաղադրիչ՝  Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որը, ցավոք սրտի, կաղում է, եւ մենք չենք լսում, թե ինչ ծրագրեր կան կապված դրա իրականացման հետ, եւ երկրորդ բաղադրիչը Հայաստան-Իրան երկաթուղին է, որի վերաբերյալ մենք Իրանից նորից դրական ազդակներ ունենք, կապված փորձագիտական շրջանակներում քննարկումների հետ եւ Չինաստանի ներգրավման հետ: Եթե մենք կարողանանք այս համագործակցությունը կայացնել եւ ներգրավել դրանում Ռուսաստանին, քանի որ հայկական երկաթուղիները ղեկավարվում են ռուսական ընկերության կողմից, կարող ենք ակնկալել հաջողություն:

Մյուսն էներգետիկ ոլորտն է: Հայաստանն իրականացնում է չափազանց կարեւոր մի գործարք՝ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց, մենք սպասում ենք 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ավարտին, որը հետաձգվել է մինչեւ 2020 թվականը»։

Հայաստանը ժամանակին եղել է այս գործընթացի նախաձեռնողը, եւ բանակցային ողջ գործընթացը տեղի է ունեցել հայկական կողմի ջանքերով: Կամ՝ մենք եղել ենք այդ գործընթացի շոգեքարշը»։

ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների հեռանկարի մասով իրանագետը նշեց, որ Հայաստանը թեեւ տնտեսապես ԵԱՏՄ ամենահզոր պետությունը չէ, բայց կրկնեմ՝ մենք ունենք կարեւորագույն առավելություն՝ Իրանի հետ ցամաքային սահմանը, որը պետք է օգտագործել։

«Չեմ կարծում, թե իրանցիներն ունեն ԵԱՏՄ անդամ դառնալու հեռագնա ծրագրեր, բայց ազատ առեւտրի համաձայնագիրն ընձեռում է լայն հնարավորություն, որ ԵԱՏՄ շուկան բացվի Իրանի համար: Որքանով մեզ է ձեռնտու Հայաստան-Իրան հարաբերությունները, նույնքանով, եթե ոչ՝ ավելի, ձեռնտու է Իրանին:

Բայց այդ համագործակցության համար մենք մի շարք գործառույթներ պետք է իրականացնենք՝ սկսած ԵԱՏՄ-Իրան հարաբերություներում տրանզիտային միջանցքի դերակատարությունը ստանձնելուց, որքան հնարավոր է՝ արագ, եւ որքան հնարավոր է՝ որակյալ: Այդ գործընթացը տեղից չի շարժվում: Մենք պետք է հնարավորինս արագ գործարկենք Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Այս գոտին ստեղծվել է, բայց պարապուրդի է մատնված, իսկ այնտեղ մեծ հնարավորություն կա իրանական կապիտալ ներգրավելու եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների կապիտալ ներգրավելու համար, Հայաստանը դարձնելու հարթակ, որ իրանական ապրանքներ արտահանվեն, եւ ԵԱՏՄ անդամ երկրներից այնտեղ ներկրումներ լինեն: Այս պահին այս ուղղությամբ որեւէ հաջողություն չի նկատվում, բայց այդ պարագայում մենք կունենանք տնտեսական դրական ազդեցություն»։

Վարդան Ոսկանյանը հավելում է՝ Իրանի հետ ցանկացած համագործակցություն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ աշխարհաքաղաքական նկատառում: «Ցանկացած նման ծրագրի իրագործում ամրապնդում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Տարածաշրջանում մենք մրցակցության մեջ ենք մեր երկու հարեւանների հետ, իսկ Իրանը հարթակ է՝ մեր երկիրն ավելի ծանրակշիռ ներկայացնելու, դուրս գալու տնտեսական բլոկադայից: Հայաստանն առանց Իրանի՝ այլ «քաշային կատեգորիա» է, Իրանի հետ՝ բոլորովին այլ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ