News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Իլհամ Ալիեւի պատասխանը, թե գոյություն չունի Ղարաբաղի ժողովուրդ, եւս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմերի, Ադրբեջանը կառուցողական չէ եւ, ըստ էության, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում եւ եթե մենք ուզում ենք հասնել այդպիսի հանգուցալուծման, անհրաժեշտ է, որ եւ Հայաստանի ժողովուրդը, եւ Արցախի ժողովուրդը, եւ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հանգուցալուծման շուրջ: Նա ակնկալում էր, որ մյուս կողմը նույնպես ընդունի այս փաստը, քանի որ անհնար է որեւէ հանգուցալուծում առանց կողմերի համաձայնության: Իսկ Ալիեւի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այս բանաձեւը, հետեւաբար, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Ես կարծում եմ, որ միջազգային գործընկերները կֆիքսեն դա եւ կանեն հետեւություններ»,-ասաց նա:

Հարցին, թե որն է լինելու Հայաստանի պատասխանը, նա արաձագանքեց. «Մեր պատասխան քայլը մեր դիրքորոշումները շարունակաբար առաջ տանելն է, խաղաղության տրամաբանության մեջ գործելն է, շարունակաբար մեր բանակը ամրացնելը, պաշտպանական համակարգը»:

Դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը, Ռուբինյանն ասաց, որ արդեն Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքելն է դրան. «Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից, ավելին ասելու ոչինչ չունեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ