News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում դադարեցվել է գնացքների եւ մետրոյի աշխատանքը գիշերվա բախումներից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։

Հոնկոնգի տրանսպորտային ցանցերը տեղեկացնում են, որ քաղաքում դադարեցվել է բոլոր գնացքների աշխատանքը, ներառյալ մինչեւ Հոնկոնգի միջազգային օդանավակայան երկաթուղային հաղորդակցությունը։

Նշվում է, որ ձախողվել է դիմակներ կրելու իշանությունների արգելքը։

Զանգվածային գիշերային ակցիայից հետո, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների, կառավարությունը հասարակությանը կոչ է արել դատապարտել բողոքները, որոնք ավելի կատաղի են դառնում։

Հոնկոնգի անվտանգության հարցերով քարտուղար Ջոն Լին ասել է, որ բռնությունը չդատապարտելով մարդիկ թեժացնում են այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ