News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Շվեցարիայի կառավարության աջակցությամբ մենք կարողացանք շարքային  «պաժառնիկից» ստանալ հրշեջ-փրկարար»,- այս մասին այսօր` ապրիլի 1-ին  հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անցկացված ուսումնավարժանքից հետո:

Ուսումնավարժանքը կազմակերպվել էր Շվեցարիայի նախագահ  Միշելին Կալմի-ռեյի  պատվին, ով այսօր Երեւանից ժամանել էր Շիրակի մարզ:

Նշենք, որ 2002-ից Շվեցարիայի կառավարությունն աջակցում է Հայաստանին` «Համագործակցում եւ զարգացում» ծրագրի շրջանակներում` ապահովելով  հայ հրշեջների վերապատրաստումն ու տեխնիկական ապահովումը: Ի նշան  երախտագիտության, Շիրակի մարզի հրշեջ-փրկարարները բեմադրել են ցուցադրական ուսումնավարժանք Շվեցարիայի նախագահի պատվին: Սակայն ուսումնավարժանքի անցկացումը ձգձգվել է, որի հետեւանքով Շվեցարիայի նախագահը հեռացել է Ախուրյանից, նախքան վարժանքի ավարտը:

Լրագրողների հարցին, թե գո՞հ էր նախարարը փրկարար հրշեջների օպերատիվ աշխատանքից, Արմեն Երիցյանը պատասխանել է. «Դե իհարկե գոհ եմ: Փրկարարները դանդաղ չէին աշխատում, դանդաղ էին աշխատում ջրմուղի ու մյուս աշխատողները: Պետք է պատրաստվել եւ ուսումնավարժանքի արդյունքների հիման վրա ազգային պլատֆորմ ձեւավորել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ