News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ:

Հայաստանի նախագահը եւ Սերբիայի պատրիարքն ընդգծել են Հայ առաքելական եկեղեցու եւ Սերբ ուղղափառ եկեղեցու միջեւ ձեւավորված ջերմ բարեկամական հարաբերությունները:

Նախագահ Սարգսյանը պատրիարք Իրինեյին է հաղորդել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ նշելով է, որ ուրախ կլինեն Նորին Սրբությանը հյուրընկալել Հայաստանում։

Նշելով, որ սերբ եւ հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն իրենց բաժին հասած դժվարություններով ու փորձություններով՝ Պատրիարք Իրինեյը կարեւորել է երկու եկեղեցիների միջեւ առավել սերտ համագործակցությունը։

Զրուցակիցները նշել են, որ հայ եւ սերբ ժողովուրդների միջեւ դարեր շարունակ ձեւավորված հարաբերությունները, դեռ միջնադարյան շրջանում հայերի ներկայությունը Սերբիայում, հայկական եկեղեցիների, հոգեւոր եւ մշակութային ժառանգության ստեղծումը ամուր հիմք են՝ Հայ առաքելական եւ Սերբ ուղղափառ եկեղեցիների միջեւ համագործակցությունն ընդլայնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ