News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում փախստականներն այն զանգվածն են, որոնց հաշվին պորտաբուծությամբ են զբաղված չինովնիկները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նրա խոսքով, խոսքը գնում է ոչ միայն հայրենական չինովնիկների, այլ նաեւ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցչության մասին։

Որպես օրինակ՝ նա բերեց նախկինում բանտի շենքում ապրող, Քասախ գյուղում փախստական 50 ընտանիքների համար կառուցվող բնակելի շենքի շինարարության հարցը։ Նրանք մեծ դժվարությամբ կարողացան հասնել իրենց նպատակին։ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվել էր 760 հազար դոլար։ Արդյունքում անցած տարվա հունիսին շահագործման հանձնվեց նախատեսված երկու շինություններից մեկը։ Պատճառաբանությունն այն էր, որ շինարարության ընթացքում գները բարձրացել են։ «Տարվա վերջին շենքի պատերին ճաքեր հայտնվեցին։ Փախստականերին այդպես էլ այնտեղ չտեղավորեցին չնայած, որ շինությունը մեծ հանդիսավորությամբ բացեցին։ Այնտեղ էր նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Ալեփոթը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը։ Նրանք բոլորը ծափահարում էին։ Փախստականներին բացման արարողությանը չէին հրավիրել»,- նկատեց Մելիքյանը։

Նրա խոսքով, չինովնիկները դրանից հետո ճապոնական միջոցները ոչ ճիշտ տնօրինելու պատասխանատվությունը միմյանց վրա էին գցում։

Մելիքյանի խոսքով, փախստականների հետ վատ վերաբերմունքի այլ օրինակներ էլ կան։ «Նրանց ստիպում են հակառակ սեփական  կամքի Հայաստանի քաղաքացիություն ընդունել, այնպիսի իրավիճակի մեջ են դնում, որ նրանք չեն  կարողանում հրաժարվել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ