News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պենտագոնի նախկին աշխատակից Լուիս Էլիզոնդոն Fox News հեռուստաալիքին պատմել է, որ Blink-182 ռոք խմբի վոկալիստ Թոմ Դելոնգի կողմից հիմնված ՉԹՕ-ների հետազոտությամբ զբաղվող «Արվեստների եւ գիտության աստղային ակադեմիան» ներկայումս հետազոտում է ՉԹՕ-ներին վերաբերող նյութեր եւ կարող է ներկայացնել նրանց գոյությունն ապացուցող ֆիզիկական վկայություններ։

Էլիզոնդոն պնդում է, որ իրեն Պենտագոնից հեռացրել են, որպեսզի խանգարեն հետազոտել «անսովոր օդային համակարգերը»։ 

Հեռուստաալիքին տված հարցարույցում Էլիզոնդոն հայտարարել է, որ տիեզերական այն կազմակերպությունը, որտեղ նա հիմա աշխատում է, ավելի մոտ է այդ անսովոր ֆենոմենի էության առավել ճշգրիտ բացահայտմանը։

Ըստ նրա, իր խմբում աշխատող փորձագետները հետազոտում են իրենց մոտ հայտված նյութի ֆիզիկական, քիմիական եւ միջուկային հատկությունները։

Էլիզոնդոյի խոսքերով, ճշգրիտ հետեւությունները կարվեն գիտական գործընթացի ավարտից հետո։ 

Նշվում է, որ Էլիզոնդոն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի այն նյութը, որը ստացվել է այլմոլորակային տիեզերանավից։

Ավելի վաղ «Արվեստների եւ գիտության աստղային ակադեմիա» տիեզերական կազմակերպությունը հայտարարել էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել ՉԹՕ-ներին վերաբերվող ինչ-որ «էկզոտիկ» նյութ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ