News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը հերքել է Հյուսիսային Կորեայի հայտարարությունն այդ երկրի միջուկային բանակցությունների ձախողման մասին, որոնք մեկնարկել էին երեկ Շվեդիայում՝ ընդգծելով, որ կողմերն անցկացրել են «արդյունավետ քննարկում», հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ երկու երկրների միջեւ հանդիպումը ձախողվել է, քանի որ ԱՄՆ-ը «բանակցային սեղանին ոչինչ չի ներկայացրել»:

Այդ հանդիպումն առաջինն էր աշխատանքային մակարդակում քննարկումների շրջանում Հյուսիսային կորեայի եւ Հարավային Կորեայի սահմանին ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հետ հանդիպումից հետո:

Շվեդիայում ներկա էր Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանն ու Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կին Մենգ Գիլը:

Շաբաթ Ստոքհոլմում Գիլը հայտարարել էր լրագրողներին, որ բանակցությունները չեն համապատասխանել իր սպասումներին եւ արդյունքում ձախողվել են:

«ԱՄՆ-ին հետաքրքրել էին ակնկալիքները, որոնք ենթադրում էին ճկուն մոտեցում, նոր մեթոդներ եւ ստեղծագործ որոշումներ, սակայն նրանք խիստ հիասթափեցրին մեզ», ասել է Գիլը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները չեն հրաժարվել իրենց նախկին դիրքորոշումից եւ հարաբերություններից:

Ընդ որում՝ ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը ճիշտ հակառակ հայտարարություն էր արել:

«Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պատվիրակության կողմից արված հայտարաությունները չեն ներկայացրել Հյուսիսային Կորեայի գործընկերների հետ այսօրվա 8.5 ժամ տեւած քննարկման բովանդակությունը»,-նշված է Պետդեպի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Վաշինգտոնը նաեւ ընդունել է երկու շաբաթ տեւողությամբ բանակցություններ վարելու Շվեդիայի հրավերը, ասել է Օրթագուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ