News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաղդադի նահանգապետ Ֆալյախ ալ Ջազաիրին հրաժարական է տվել մի քանի օր շարունակ Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին: Այդ որոշումը միաձայն ընդունել է նահանգի խորհուրդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրաքյան հեռուստաալիքներին:

Հաղորդվում է, որ  հինգ օրվա ընթացքում թեկնածուներից հայտեր կընդունվեն թափուր հաստիքը համալրելու համար:

Վերջին օրերի ընթացքում միայն կիրակի առավոտյան համեմատաբար խաղաղ էր Իրաքի մայրաքաղաքում: Հեռուստակայանի տվյալներով՝ վերականգնվել է դպրոցների եւ պետական հաստատությունների աշխատանքը: Անցած օրերի անկարգությունների մասին հիշեցնում են զրահատեխնիկայով արգելափակված հրապարակներն ու փողոցները, ուժային կառույցների ստորաբաժանումները, ինչպես նաեւ այրված անիվներն ու աղբը: Միայն շաբաթ Բաղդադում ուժայինների հետ բախումներում զոհվել է 19 մարդ. ցուցարարներին ցրելու համար ոստիկանոթյունը կրակ է բացել եւ ակտիվորեն կիրառել արցունքաբեր գազ:

Հոկտեմբերի սկզբից, երբ Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ելույթները՝ ի նշան բողոքի կյանքի վատ պայմանների եւ կոռուպցիայի դեմ, որոնք արագորեն վերածվել են անկարգությունների, երկրում զոհվել է ավելի քան 100 մարդ: Առավել դաժան բախումները տեղի են ունեցել Բաղդադում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ