News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն իր ֆեյբուքյան էջում հայտնել էր, որ որոշում է կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները սեպտեմբերի 24-ին մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․
Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»։

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք  տեղեկանում ենք, որ  սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժություններն ավարտվել են հոկտեմբերի 5-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ