News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը պաշտոնը ստանձնելու պահից սկսած ռեկորդային նվազագույնի է հասել, հետեւում է հարավկորեական  Realmeter հետազոտական գործակալության տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով՝ Մուն Չժե Ինի պետական քաղաքականության դրական վարկանիշը հոկտեմբերի առաջին շաբաթում եղել է ռեկորդային ցածր՝ 44,4 տոկոս, ինչը 2,9 տոկոսային կետով ցածր է, քան սեպտեմբերի վերջին շաբաթվա արդյունքը: Նախորդ նվազագույնը (44,9 տոկոս) գրանցվել էր 2019-ի մարտին:

Քաղաքացիների դժգոհության մակարդակը նույնպես ռեկորդային մեծություն է ունեցել: Ընդ որում՝ հարավկորեացի առաջնորդի քաղաքականությունը բացասաբար գնահատող հարցվածների 52,3 տոկոսից 40,6 տոկոսը կարծում է, որ նախագահն իր պարտականությունները «չափազանց վատ» է կատարում:

Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը 2007 մարդու շրջանում հեռախոսային զրույցի մեթոդով, 95 տոկոս հավանականությամբ սխալի առավելագույն չափը 2,2 տոկոսը չի գերազանցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեկտեմբերի 3-ին Սեուլում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը նախագահի պաշտոնից Մուն Չժե Ինի եւ արդարադատության նախարարի հրաժարականի պահանջով: Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ:

Դժգոհության ներկայիս ալիքը հարուցել է արդարադատության նախարարի պաշտոնում երկրի նախագահի քաղաքացիական հարցերով նախկին քարտուղար Չո Գուկի նշանակումը: Հանրային արձագանք առաջացրած նշանակումը կատարվել է սեպտեմբերի 9-ին, չնայած թեկնածուի եւ նրա ընտանիքի կողմից օրենքի բազմաթիվ խախտումներին: Նախարարին եւ նրա կնոջն ուղղված մեղադրանքները ներառում են փաստաթղթերի կեղծում, դրամական հնարավոր մեքենայություններ եւ անձնական կապերի օգտագործում հեղինակավոր համալսարան իրենց դստեր ընդունելության համար: Դատախազությունը ստուգումներ է սկսել, սակայն առայժմ չի կարողացել համոզիչ ապացույցներ ներկայացնել: Չո Գուկի կնոջը արդեն 2 անգամ դատախազություն են կանչել հարցաքննության, նրա զարմիկին նաեւ կալանավորելու օրդերի միջնորդություն է ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ