News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել կապվծ «Հայելի» ակումբի վրա հարձակման հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ եւ նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել եւ «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։

Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը «Hayeli.am»-ում հրապարակված` «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածն է (հետագայում հուժկու բառը փոխարինվել է չակերտավորված «ուժգին»-ով)։

Զերծ մնալով նշված հրապարակման վերնագրի մասնագիտական գնահատականից՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այն կարծիք է, դատողություն, որի արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ նրանից, թե դա ոմանց դուր է գալիս, թե ոչ։ Հետեւաբար՝ անընդունելի եւ դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել այդ իրավունքը։

Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բեւեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախեւառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները եւ այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսեւորվում է անթույլատրելի գործողություններով։

Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք.

Իշխանություններից եւ ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հանդես գալ հայտարարություններով եւ կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ եւ տեսակետներ արտահայտողների նկատմամբ,

Իրավապահ մարմիններից՝ քննության առնել «Hayeli.am»-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը եւ հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ,

Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից՝ վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետեւել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ