News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած աղջիկներին կոչում շնորհելու վերաբերյալ գրառում է արել Facebook-ի իր էջում:

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:

Նորաթուխ լեյտենանտները Շիրակի Պետական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,-գրել է նա:

Տպել
Ամենաշատ