News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ը բացատրություն է պահանջել ամերիկացի դիվանագետից Twitter-ում «լայքի» պատճառով: ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաշիվը հավանել է թվիթը, որում ասվում է, որ Թուրքիայի ժողովուրդը պետք է առանց Թուրքիայի ազգային կուսակցության առաջնորդի քաղաքական դարաշրջանի պատրաստվի, քանի որ վերջինս հիվանդ է, հաղորդում է Politico-ն: 

ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆրի Հովենիերը կանչվել է ԱԳՆ՝ չնայած դեսպանատան հայտարարությանը, թե «լայքը» սխալմամբ է արվել: Դեսպանատունը ներողություն է խնդրել:

Շատերը ենթադրել են, որ ազգայնական Դեւլեթ Բախչելին կարող է շուտով մահանալ: Թվիթը հրապարակել է լրագրողը, որին մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի մեջ: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ լրագրող Էրգուն Բաբախանը հետախուզվում է:

Այդ թվիթվն առաջացրել է  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ինչպես նաեւ Բախչելիի կուսակցության զայրույթը, երկուսն էլ դաշնակիցներ են:

Դեսպանատունը երկրորդ անգամ է ներողություն խնդրել այն բանից հետո, երբ Հովենիերին կանչել են ԱԳՆ:

«Մենք մեզ չենք կապում Էրգյուն Բաբախանի հետ եւ չենք աջակցում կամ համաձայնում նրա թիվթի հետ: Եվս մեկ անգամ ցավում ենք այդ սխալի համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ