News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համացանցում շարունակվում են հրապարակվել եւ տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ եւ տեսանյութեր: Econews.am-ի  փոխանցմամբ, «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսեւորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս ետեւից:

«Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել: Շանը բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Քաղաքացին չկարողանալով պարանն ինքնուրույն հանել, քանի որ շունն իրեն ագրեսիվ է պահել, ահազանգել է 911, որոնց հատուկ գործիքով բռնել են շանը, քնեցրել, պարանը հանել, հետո՝ բաց թողել: Մենք չգիտենք, թե հիմա շունը որտեղ է: Ոճրագործի մեքենայի պետհամարանիշը՝ 35un091 /փոփոխված/, մակնիշը՝ opel»,- գրել է «Դինգո Թիմ»-ը:   

«Դինգո Թիմ» ՀԿ-ից մեզ պարզաբանեցին, որ ահազանգը ստացել են անանուն՝ հոկտեմբերի 4-ին:  Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

EcoNews.am-ի տվյալների համաձայն՝ «35un091» պետհամարանիշի մեքենան գրանցված է քաղաքացի Հարություն Ալբերտի Մուրադյանի անվամբ: Վերջինս հանդիսանում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ: 1976թ․-ին ծնված Հարություն Մուրադյանի բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք նաև որոշ լուսանկարներ: 

Ճշգրտելու համար նշված տեղեկատվությունը EcoNews.am-ը կապ հաստատեց նաև Հարություն Մուրադյանի հետ, որը սկզբում հերքում էր տեղի ունեցածը, բայց այնուհետև՝ մանրամասնեց․ «Շունը սատկած է եղե, ես չեմ եղե, մարդ կա քարշ տվել, տարել քցել են աղբամանի մոտը։ Իմ բարեկամս ա եղե, խնդրել եմ, տարել քցել է ու ասենք ինքը հոտած է եղե։ Սատկած է եղե շունը, քուրիկ ջան, որովհետև իրա վիզը ռեմենով կապած է եղե, որդոտած, հոտած»։

Մեր ճշգրտող հարցին, թե որտեղից է հայտնվել շունը, Հարություն Մուրադյանն ասաց․ «Իմ շունս էր․․․ էտ պահին, որ տարել են սատկած ա եղե, կարողա հետո սաղցել ա։ Մարդասպանություն չեմ արել, քուրիկ ջան»։ 

Քաղաքացին պնդում է, որ շունը անկենդան է եղել, այնինչ տեսանյութում երևում է, որ կենդանին ողջ է, ինչը հաստատել է նաև ԱԻՆ մամուլի խոսնակը։ 

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը EcoNews.am-ի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 4-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է ագրեսիվ շան մասին ահազանգ: Փրկարարները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք /ոչ մարդաշատ/, սակայն թե այժմ կենդանին որտեղ է՝ անհայտ է:

Տեսանյութը վկայում է առանձնակի դաժանությամբ իրականացված հանցագործության մասին, ինչի համար ներկայիս ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն: 

Հիշեցնենք, որ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ