News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այսօր կանայք ՀՀ բնակչության ավելի քան կեսն են: Այս մասին, աաքյսօր հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի  2704-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նրա խոսքով, եթե մենք բոլոր անհրաժեշտ եւ տրամաբանական պայմանները եւ մթնոլորտը չապահովենք, որ կանայք հանրային կյանքում, գործունեության բավարար դաշտ ստանան, կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք:

«Իմ ընկալմամբ, նաեւ փորձով կանանց ակտիվությունն ամենեւին չի հակասում ավանդական ընտանիքի մասին մեր պատկերացումներին: Բազմաթիվ կանայք, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում տնտեսական, հանրային ոլորտներում, նրանք նույնքան հոգատար ընտանիքի մայր են եւ նրանք ի տարբերություն տղամարդկանց, կարողանում են երկու ճակատով աշխատել ու կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով»,-ընդգծեց նա:

Նշենք, որ այսօր լրանում է Էջմիածին քաղաքի 2704-ամյակը: Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցող հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ