News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 07
USD
387.04
EUR
414.13
RUB
4.77
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղում «կենսական տարածությունների» յուրացման ծրագրերի իրականացումը անխուսափելիորեն կշրջվի ղարաբաղցիների համար ֆիզիկական հետեւանքներով եւ համակենտրոնացման ճամբարների ի հայտ գալով: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ալիեւի հայտարարությունը կարելի է երկու կերպ վերլուծել. «Սա, մի կողմից, «Ղարաբաղի օկուպացիայի մասին» շլյագեր դարձած ադրբեջանական քաղաքական մուղամի հերթական կատարումն է: Այս մուղամն ուղղակի դարձել է ադրբեջանական արտաքին եւ ներքին քաղաքականության այցեքարտը:

Բայց եթե հայտարարություններն ուշադիր դիտարկենք, դժվար չէ նկատել ենթատեքստը: Ալիեւը խոսում է նոր քաղաքների եւ բնակավայրերի մասին: Նույն բանն ասում էր Հիտլերը: Երբ Հիտլերը խոսում էր «արիացիների» համար կենսական տարածության ընդարձակման մասին, նույնպես նոր քաղաքներ էր խոստանում: Այսինքն՝ հները պետք է ավերվեին եւ կառուցվեին նորերը: Ահա թե ինչ է մեզ սպասվում: Եվ այս մասին չի կարելի մոռանալ: Ահա թե ինչ է մեզ սպասվում, եթե Ադրբեջանը կարողանա իրականացնել իր մարդատյաց ծրագրերը: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որ դա նրան չհաջողվի: Բայց ահա սրանք են նրանց երազանքներն ու անուրջները: Ադրբեջանի ղեկավարությունը չի մրմնջում խաղաղության մեջ ապրելու մասին, խոսում է մեր ավերվածի վրա իրենց նորի կառուցման մասին: Սա նշանակում է, որ ավերվելու են հայկական բոլոր հուշարձանները, ոչնչացվելու են շիրիմները, ջնջվելու են հայերի հետքերը, ինչպես արվել է Բաքվում եւ ադրբեջանական այլ քաղաքներում: Եվ դրանց տեղում կառուցվել են նոր պալատներ՝ Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի, նրանց դուստրերի, որդիների, փեսաների եւ այլոց անուններով:

Շարքային ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում, բայց ադրբեջանցի ժողովրդի մտածող հատվածը հասկանում է, թե այսպիսի նացիզմն իրենց ուր կարող է նետել: Չէ՞ որ Հիտլերը նույնպես նացիստների համար լավ բաների մասին էր խոսում: Չնայած նրա ծրագրերի ամբողջ հրեշավորությանը, բնակչությունն ինչ-որ պահի նրան աջակցել է: Նոր քաղաքների խոստումները վերածվեցին համակենտրոնացման ճամբարների կառուցման: Հայերն էլ հենց այդպիսի «տներ» կունենան, եթե Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվի կենսագործել իր ծրագրերը: Ընդ որում՝ լավագույն դեպքում համակենտրոնացման ճամբարներ, եթե չքառատեն: Անհրաժեշտ է հիշել, թե ում եւ ինչի հետ գործ ունենք, եւ մշտապես աշխատել ի բարօրություն սեփական երկրի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի…
Անտարբերությունը նշանակում է լուռ համաձայնություն տալ նրան, ինչ անում են ՀՀ իշխանությունները․ Ռուբեն Վարդանյան
Ամեն ինչ դեռ կորսված չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք միասին պետք է փորձենք անել հնարավորն ու անհնարինը՝  կասեցնելու համար այս ամոթալի ընթացքը…
Պատելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում սպասվող բանակցություններին
ԱՄՆ-ը գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում...
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև. Քննարկել են նաեւ ԼՂ-ի շուրւջ իրավիճակը
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին...
Ավելի լավ է դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը. Քերոլայն Քոքսի նամակը՝ արցախցիներին
Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, միջազգային տերությունները չեն արձագանքի...
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության...
Ամենաշատ