News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես խուսափում եմ շուկայական եւ ազատական բառերն իրար հետ օգտագործելուց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համենայն դեպս փորձը ցույց է տալիս, որ անտեսանելի ձեռքը միշտ չէ, որ անտեսանելի է։ Օրինակ, կարծում եմ, որ անտեսանելի ձեռքը չի կարող լուծել հարցը, թե երկիրը պետք է լինի արդյունաբերական, ագրարային, թե տեխնոլոգիական։ Նման դեպքերում քաղաքական որոշումների խնդիր կա, սկսած հարկային քաղաքականությունից։ Պետք է լինի քաղաքական տեսլական, թե ինչ տնտեսություն ենք ուզում։ Եթե թողենք ամեն ինչ անտեսանելի ձեռքին, կարող է պարզվել մենք երրորդ կարգի ագրարային հետամնաց երկիր ենք, դե Թուրքիայից շոր կբերենք, կվաճառենք եւ կգնանք խոպան, փող կուղարկենք, որ գնան թուրքական շորը առնեն»,–նշեց նա։

Վարչապետը շեշտում է՝ պետք չի վախենալ որոշումներ կայացնելուց եւ պետք է կարողանալ  արագ հրաժարվել որոշումից, որը չաշխատեց եւ ընդունել նոր որոշում, ոչ թե մնալ տեղապտույտի մեջ։

Փաշինյանը նաեւ շեշտեց  եւ պետական պաշտոնյայի, եւ բիզնեսի համար իրենց սահմանած կանոնները հստակ են.

«Մեր կանոնները շատ պարզ են։ Այս կանոնները հետեւյալն են՝

1.            մի գողացիր, որը վերաբերում  պետական պաշտոնյային եւ բիզնեսին, որովհետեւ եթե գործածարը ՀԴՄ չի տպում, նա գողանում է այնպես, ինչպե պետական պաշտոնյան որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։

2.            Եղիր առավել արդյունավետ՝ բիզնեսը կառավարելիս եւ պետական պաշտոններում։

3.            Եղիր նորարար։

4.            Եղիր համագործակցող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ