News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը չպետք է թույլ տա Facebook-ին «եվրոպական տարածքում» զարգացնել Libra անվանումով թվային արժույթի նախագիծը, քանի որ դա սպառնում է անդամ-պետությունների դրամային ինքնիշխանությանը, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով, այլընտրանքային վճարային համակարգերը պարունակում են շատ վտանգներ, քանի որ դրանք եւս կարելի է օգտագործել փողերի լվացման կամ «ահաբեկչության ֆինանսավորման» համար։

«Ես բոլորովին Facebook-ի թշնամին չեմ, ոչ էլ Google-ի կամ Amazon-ի»,- ասել է Լե Մերը։ Ես պարզապես ցանկանում եմ հիշել որոշ սկզբունքներ։ Եթե դուք ուզում եք ունենալ ինքնավար արժույթ, դա կախված է պետություններից։ Եւ միայն պետությունները կարող են պատասխանատվություն կրել ինքնավար արժույթի համար։ Դա չպետք է մասնավոր ընկերություն լինի»,- ասել է նա։

Facebook-ը ներկայացրել է Libra կրիպտոարժույթը, որը կարելի է օգտագործել թվային վճարումների համար, հատկապես՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Այն կամրապնդվի իրական արժույթով՝ ի տարբերություն մյուս թվային արժույթների։ Սակայն նախագիծը թերահավատորեն է ընդունվել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, քանի որ ֆինանսական կարգավորիչները եւ Կոնգրեսի անդամները կասկածի են ենթարկել ընկերության կողմից նոր թվային արժույթ ստեղծելու դրդապատճառները։

«Մենք չպետք է համաձայնենք եվրոպական տարածքում Libra-ի զարգացման հետ»,- ասել է Լե Մերը։

Անգլիայի բանկի ֆինանսական քաղաքականության հանձնաժողովը, որը գնահատում է ֆինանսական ռիսկերը, նաեւ զգուշացրել է, որ Libra-ն ստիպված կլինի հաղթահարել մի շարք խոչընդոտներ, եթե լիցենզավորվի Մեծ Բրիտանիայում։

Չնայած որ Libra-ն «պոտենցիալ կարող է դառնալ կարեւոր վճարային համակարգ», այն կարող է համապատասխանել կայունության ամենաբարձր ստանդարտներին եւ պատշաճ վերահսկողության ենթարկվել», հայտարարել են հանձնաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել