News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հյուրերը շատ պոզիտիվ են տրամադրված, ոմանք անգամ եկել են ինչ–որ պայմանավորվածությունների հայկական ընկերությունների հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, NEWS.am-ի տաղավարում ասաց WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ ամփոփելով համաժողովի արդյունքները։ 

«Համաժողովն անցավ շատ զբաղված ե՛ւ ինձ համար, ե՛ւ այցելուների։ Այսօր շատերի հետ քննարկել ենք՝ արդյոք մեր այցելուները ժամանակ են ունեցել տեսնելու Երեւանը, շատերից ստանում ենք պատասխան, որ չէ, ժամանակ չեն ունեցել, որովհետեւ քննարկումներն այնքան հետաքրքիր են եղել, որ նրանք անց են կացրել համալիրում, որը կարծում եմ՝ շատ կարեւոր է։ Եվ դա էր մեր հիմնական սպասելիքը, որ կարողանայինք ստեղծել հետաքրքիր միջավայր շփվելու, որ երբ վերադառնային Հայաստանից, ասեին՝ ինչ լավ երկիր էր, ինչ լավ մարդիկ էին, ինչպիսի բարձր մակարդակի քննարկումներ են անցկացվել Հայաստանում»,- ասաց նա։

Ալեքսանդր Եսայանին շատ է դուր եկել Art panel պանելային քննարկումը. «Շատ ժամանակ չեմ ունեցել առանձին պանելային քննարկումներին մասնակցելու համար, բայց ինձ շատ է դուր եկել Art panel-ը, որտեղ ցույց էր տրվում, թե արհեստական բանականությունն ինչ դեր ունի արվեստի շուկայում, եւ ինչպես է արվեստը տրանսֆորմացվում շուկայի։ Ինչպես գիտեք, շատ ոլորտներ կան, որտեղ ամեն ինչ ավտոմատացվում է, եւ հետաքրքիր է, թե ինչպես են տեխնոլոգիաները կիրառվում արվեստում»։

Նա խոսեց նաեւ համաժողովի համար ծախսված գումարից. «Վերջնական թիվ չեմ կարող ասել, երեւի թե ծախսվել է 4 մլն ԱՄՆ դոլարից ավելի, մեջ օգնել են հովանավորները եւ կառավարությունը։ Google-ը, PicsArty-ը, AGBU-ն, Մոսկվա քաղաքը մեր հիմնական աջակինցերն էին։ Նման մեծ միջոցառում առանց կառավարության աջակցության հնարավոր չէր իրականացնել»։

WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահը նաեւ հայտնեց, որ համաժողովը բավականին մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն հայկական, այլ միջազգային մեդիայում։

Եսայանը, սակայն նշեց, որ WCIT 2018-ը կազմակերպած երկրից՝ Հնդկաստանից, կազմակերպչական առումով որեւէ ինֆորմացիա չի հաջողվել ստանալ, սակայն շեշտեց՝ հաջորդ համաժողովն անցկացվելու է Մալայզիայում, եւ Հայաստանն աջակցելու է կազմակերպչական ինֆորմացիան փոխանցելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ