News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մի քանի ուղղություններ կան, որոնցով Հայաստանը կարող էր փոխառնել Իսրայելի փորձը: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ այդպիսի ուղղություններից մեկը կարող է լինել հայրենադարձության քաղաքականությունը, եւ այս հարցում կարեւորվում է ապագա հայրենադարձների համար ինտեգրման հնարավորությունների ապահովումը, քանի որ մարդիկ պետք է իմանան, թե ուրիշ պետությունում ինչ է սպասվում իրենց ընտանիքներին:

«Երկրորդ ուղղությունը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու ձգտումն է: Հայկական մամուլում ցայտուն արտահայտված դիրքորոշումներ կան ԵՏՄ-ում կամ Արեւմուտքում ինտեգրման ուղղության վերաբերյալ, ընդ որում՝ առավել հաճախ, եթե հիմնավորվում է այս կամ այն ուղղությամբ ինտեգրման անհրաժեշտությունը, ապա դա ուղեկցվում է մյուս ուղղությամբ ինտեգրման հնարավորության քննադատությամբ: Այս իմաստով Իսրայելը լավ հարաբերություններ է կառուցում ե՛ւ ԱՄՆ-ի հետ, հատկապես Թրամփի իշխանության գալուց հետո, ե՛ւ Ռուսաստանի հետ՝ Նեթանյահուի եւ Պուտինի լավ հարաբերությունների ֆոնին: ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գոյություն ունի Գոլանի բարձունքների վերաբերյալ միասնական մոտեցում, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում հետամուտ ենք Պուտինի այն ընկալմանը, որ Հիզբոլլահ կազմակերպությանը Իրանի տարածքով մատակարարվող զենքը կարող է սպառնալ Իսրայելի խաղաղ բնակիչներին»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բացառապես հայամետ:

Ցինկերը շեշտեց, որ Հայաստանի եւ Իսրայելի համագործակցության հետաքրքիր ուղղություններից կարող էր լինել ՏՏ ոլորտը:

«Դրանից բացի, մեր երկրներն այնքան էլ բարեկամաբար տրամադրված շրջապատ չունեն, եւ սա ադապտացիա է պահանջում գոյություն ունեցող պայմաններին: Հեռանկարային ուղղություն կարող էր դառնալ 2 երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ այսպիսի նման պայմաններում անվտանգության հայեցակարգի հնարավոր մշակումը»,- ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ