News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական պատվիրակության անդամները փաստացի մշտապես հանդես են գալիս միատեսակ, միակողմանի, մանիպուլյացիոն հայտարարություններով՝ ձգտելով առաջ մղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իրենց տեսակետը: Այս մասին հոկտեմբերի 10-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին հայկական պատվիրակության մասնակցությանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ներկայացնելով ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը, որն այս տարի հոկտեմբերի 4-6-ը անցկացվել է Մարաքեշում:

Նշենք, որ աշնանային նստաշրջանի շրջանակում տեղի են ունեցել «Եվրոպական-միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության սատարում. ԵԱՀԿ եւ գործընկերների դերը» թեմայով խորհրդարանական համաժողովը եւ «Հյուսիս-Հարավ համագործակցության մոդելները եւ գլոբալիզացված աշխարհում Միջերկրածովյան տարածաշրջանի տնտեսական փոխգործակցությունը» թեմայով միջերկրածովյան համաժողովը:

Պատգամավորը նշեց, որ դրանից բացի, խորհրդարանական համաժողովի շրջանակում քննարկվել են հետեւյալ հարցերը՝ «ԵԱՀԿ եւ Աֆրիկական տարածաշրջանային համագործակցություն ինովացիաների եւ առաջավոր փորձի փոխանակման ոլորտում», «Եվրա-Միջերկրածովյան տարածաշրջանը եւ կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները. Տնտեսական զարգացում եւ բնապահպանական միգրացիա», ինչպես նաեւ «Կրոնական կամ համոզմունքների հիմքով անհանդուրժողության եւ խտրականության դեմ պայքար»:

Կոնջորյանը նշեց, որ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը կրկին փորձել է անդադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ հիմնախնդիրը ներկայացնելով իր տեսլականի շրջանակում, ինչին հայկական կողմից համարժեք պատասխան է ստացել:

«Ադրբեջանական պատվիրակության անդամները փաստացի մշտապես հանդես են գալիս միատեսակ, միակողմանի, մանիպուլյացիոն հայտարարություններով՝ ձգտելով առաջ մղել այս հարցի վերաբերյալ իրենց տեսակետը: Ինձ համար, իհարկե, անսպասելի չէր, որ նման ելույթներ կլինեն նաեւ այս անգամ, եւ մենք, բնականաբար, միշտ պատրաստ ենք պատշաճ պատասխան տալու»,- շեշտեց խորհրդարանականը:

Նա, մասնավորապես, պարզաբանեց, որ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայեմ Գուլիեւը, որը համատեղությամբ նաեւ ադրբեջանական պատվիրակության ղեկավարն է, իր ելույթի ժամանակ Հայաստանի վրա հարձակվեց քննադատությամբ՝ հայտարարելով, որ ղարաբաղյան հակամարտությունը լոկ տարածքային վեճ է, ընդ որում՝ հավելելով, որ, ըստ էության, ոչ մի ղարաբաղցի ժողովուրդ չկա:

Կոնջորյանը նշեց, որ Գուլիեւի ելույթը բավականին երկար էր ու միակողմանի: Այդուհանդերձ, հայկական պատվիրակությունը ադրբեջանցի պատվիրակին պատասխանելու հնարավորությունը բաց չթողեց:

Կոնջորյանի խոսքով՝ նա ելույթ է ունեցել նաեւ բավական երկար մենախոսությամբ, որը տեւել է մոտ 10 րոպե՝ կանոնակարգով սահմանված 3-ի փոխարեն։

Պատգամավորը տեղեկացրեց, որ իր ելույթի ընթացքում հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի պատմությունը, որը 2004 թվականին կացնով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, նշել ազգային անհանդուրժողության աղետալիորեն բարձր մակարդակի մասին, որը տիրում է Ադրբեջանում հայերի հանդեպ, ընդգծել է, թե մեղմ ասած՝ նման աննպաստ պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ մի դեպքում չի կարող ապրել այդքան բարձր մակարդակի ատելություն եւ անհանդուրժողություն ունեցող հասարակությունում՝ գտնվելով Ադրբեջանի կազմում։ Կոնջորյանը նշել է նաեւ հարեւան երկրում դեմոկրատիայի զարգացման հրեշավոր պայմանների մասին՝ նկատելով, որ իշխանությունն այնտեղ չի փոխվել տասնամյակներ շարունակ, ինչը չի համապատասխանում Ղարաբաղի ժողովրդի ոգուն եւ արժեքներին։ Խորհրդարանականը նաեւ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ նշել, որ Բաքուն ամեն հարմար դեպքում փորձում է մանիպուլացնել ղարաբաղյան կարգավորման հարցն իր շահերից ելնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Ամենաշատ