News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երբ Իլոն Մասկն անվանել է Tesla էլեկտրաքարերը որպես համակարգիչներ անիվների վրա, նա ճիշտ էր. դրանցում իսկապես շատ են բարդ էլեկտրոնային բաղադրիչները, որոնք կարող են շարքից դուրս գալ, գրում է Մոտոր-ը:

Tesla էլեկտրամոբիլները տարածված են ամերիկացի ՏՏ-մասնագետների շրջանում, եւ զարմանալի չէ, որ հենց նրանք են ուշադրություն դարձրել eMMC ֆլեշ-հիշողության հետ կապված խնդիրներին, որը կիրառվում է հիմնականում էլեկտրաքարի էլեկտրոնային մոդուլում:

Կոշտ կրիչն անհրաժեշտ է, որպեսզի ձայնագրի մեքենայի տարբեր համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվությունը եւ պահպանի այն: Սակայն հաճախակի վերաձայնագրումը հանգեցնում է մաշվածության եւ շարքից դուրս է բերում eMMC-ին: Ֆլեշ հիշողությունը սովորաբար հաշվարկված է ձայնագրության մի քանի տասնյակ հազարավոր ցիկլերի համար, որից հետո կրիչը սկսում է աշխատել խափանումներով եւ ի վերջո դադարում է գործել:

Հիմնական էլեկտրոնային մոդուլի խափանումը հանգեցնում է նրան, որ էլեկտրամոբիլը պարզապես կանգ է առնում: MCUv1 տարբերակի բլոկը տեղադրվել է Tesla Model S-ում եւ Model X-ում մինչեւ 2018 թվականը, որից հետո փոխարինվել է ավելի երկարակյաց ֆլեշ հիշողության MCUv2 բլոկով: Հիշողության հետ կապված խնդիրներն առաջացել են այն պահից, երբ էլեկտրաքարի էլեկտրոնային համակարգերի մոդերնիզացիայի արդյունքում հիշողության ֆայլն աստիճանաբար աճել է՝ 300 մեգաբայթից հասնելով մեկ գիգաբայթի: Խնդիրը կարգավորելու համար Tesla-ն ուրիշ տարբերակ չունի, բացի մոդուլը փոխարինելուց, որի արժեքն ԱՄՆ-ում կազմում է 1800 դոլար: Պարզ է, որ երաշխիքային ժամկետը սպառվելու դեպքում այդ ծախսերը պետք է հոգա մեքենայի սեփականատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ