News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաների խթանման 3 տարրերն են ֆինանսական ներարկումները, օրենսդրությունն ու կրթությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հոնկոնգի FinTech Association-ի նախագահ Հենրի Ասլանյանը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու բլոկչեյնի միջազգային համաժողովին:

Նրա խոսքով՝ այժմ ողջ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաներին հատուկ նշանակություն է տրվում, ամենուր դրա խթանման հանդեպ հետաքրքրություն է դրսեւորվում: Հայաստանը՝ լինելով բազմաթիվ ստարտափեր եւ տեխնոլոգիական ընկերություններ ունեցող երկիր, եւս հետաքրքրություն է դրսեւորում այդ տեխնոլոգիաների հանդեպ, քանի որ բլոկչեյնն ու կրիպտոարժույթի ոլորտը կարող են չափազանց օգտակար լինել միջազգային շուկայում այդ տեխնոլոգիաների խթանման համար:

Ասլանյանը նշեց, որ բլոկչեյնը նոր ուղղություն է, եւ կարեւոր է, որ այդ ոլորտում Հայաստանն ունի իր ստարտափերը:

«Հայաստանում բլոկչեյն համայնքը դեռ փոքր, սակայն միջազգային հարթակում ոլորտի շատ առաջնորդներ ազգությամբ հայ են»,- հայտարարեց նա:

Խոսելով երկրում բլոկչեյն տեխնոլոգիաների խթանման եւ զարգացման մասին՝ նա նշեց ֆինանսական ներարկումների անհրաժեշտության, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորման մասին: Այդ երկու բաղադրիչները, նրա խոսքով, կարող են նպաստել բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների զգալի աճին: «Սակայն Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման հիմք է կրթությունը: Երբ համալսարաններում ուսանողներին բլոկչեյն տեխնոլոգիաների վերաբերյալ ուսումնական նյութեր ներկայացնեն, աճը կապահովվի»,- հավելեց Հենրի Ասլանյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ