News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը (ԱԻՊ) կոչ է անում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները:

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետական ընկերություն է. տնօրենի փոփոխությունից հետո այս հիմնարկում սկսվել են աշխատանքից զանգվածային ազատումներ: Կոչ ենք անում լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները: Նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ:

Մեր իրավաբանական թիմը, ուսումնասիրելով ներկայացված փաստերը, համարում է, որ վերը նշված աշխատակիցների նկատմամբ իրականացվել է հետապնդում, և խախտվել նրանց աշխատանքային իրավունքները, իսկ աշխատանքային պայմանագրի լուծումը անհիմն է, և քանի-որ գործատուն քայլեր չի ձեռնարկել աշխատակիցների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ուստի մեր Գրասենյակը ստանձնել է Մ.Հ.-ի, Վ.Պ.-ի, Ս.Բ.-ի և Ն.Դ.-ի իրավունքների պաշտպանությունը դատարանում:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ։

Հեռ՝ 010 42 67 41, 096 99 66 04,

Հասցե ՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 20:

ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են»,–ասված է ԱԻՊ–ի տարածած հաղորդագրությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ