News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.57
EUR
526.28
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։ 

Տեղեկությունների համաձայն, հարցն այս ամիսների ընթացքում եղել է արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, եւ դրա հետ կապված մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝ փակ ձեւաչափով, որին մասնակցել են ՀԿ սեկտորի իշխանական «կորպուսի» ներկայացուցիչները, եւ ռազմավարական մի քանի դրույթներ են քննարկվել։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, արդեն դեկտեմբերին հարցը նախատեսվում է քննարկել նաեւ «Իմ քայլը» խմբակցության ներսում՝ որպես օրենսդրական նախաձեռնություն. կա տեղեկություն, որ նախագծի հարակից զեկուցողին առաջիկայում կգործուղեն Ստրասբուրգ՝ հարցի հետ կապված որոշակի մանրամասներ տեղում ճշտելու եւ խորհրդարանում հնարավորինս պատրաստված ներկայանալու համար։ 

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա, արագացված կարգով, նաեւ ԱԺ լիագումար նիստում։ 

Հավելենք, որ ինչքան էլ իշխանական խմբակցությունում փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե այդ հարցի վերաբերյալ իրենք միասնական են, եւ ոչ մի տարաձայնություն չկա, սակայն, ՔՊ աղբյուրը թերթին փոխանցել է, որ Փաշինյանի թիմի ներսում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված կան շատ լուրջ տարաձայնություններ, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնան ողջ հանրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի իշխանությունների դեմ ազգային-ազատագրական պայքար է ընթանում. Արամ Հարությունյան
Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն ու մտավորականությունն ուժ կգտնեն հասկանալու համար, որ քիչ է հարցազրույց տալն ու կարծիք հայտնելը...
Վարչապետ Փաշինյանը ոչնչացնում է ընդդիմադիր Փաշինյանին. Ռուբեն Հակոբյան
Եթե նայենք ՝ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանն ինչ արժեքների մեջ էր իր խոսքը տեղավորում եւ դրանից հետո ինչ է անում...
Ժողովուրդը 2018-ին նույն Սերժ Սարգսյանին ընտրել էր. Արմեն Ռուստամյան
Ես հաշվի եմ նստում ժողովրդի ընտրության հետ: Երբ ժողովուրդը կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքը, մենք նրա հետ էինք...
Չի բացառվում, որ ինչ-որ փուլում պահանջենք, որ նախարարի հրաժարականի հարցը ԱԺ-ում բարձրացվի. Ռուստամյան
Այս իշխանությունների հետ խոսելն անհնար է...
Հայաստանի իշխանությունները գնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետքերով. Արմեն Ռուստամյան
Այնպիսի տպավորություն է, թե երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մի մարդու քմահաճույքով…
Սերժ Սարգսյանի ժամանակ էլ լուրջ վեճեր էինք ունենում. Վազգեն Մանուկյան
«Ես միշտ հանդիպում ունեցել եմ և միշտ ունենալու եմ բոլորի հետ...»
Ֆոտոռեպորտաժներ