News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Մեր աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է իր կատարած աշխատանքից:

«Ցանկացած կառույց, որ գործում է, իսկ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, հետեւաբար վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են, բայց դա իմ անձին չեն վերաբերում: Համենայնդեպս մենք այդպիսի զրույց չենք ունեցել:

Եթե կլինի հետագայում այնպիսի իրավիճակ եւ այնպիսի անձ, որը շատ ավելի լավ եւ արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ: Ընդհանրապես, անփոխարինել մարդ չկա»,-ընդգծեց Անանյանը:

Տպել
Ամենաշատ