News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սա Հրայր Թովմասյանի հարցը չէ. երբ նա արդարադատության նախարար էր, իմ եւ նրա հարաբերությունները բավական սրված են եղել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

«Հարցն այն է, թե եթե Հրայր Թովմասյանը  ենթարկվեր այսօրվա իշխանություններին եւ նրան հաճո որոշումներ կայացներ, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին: Միանշանակ պատասխանում եմ՝ ոչ: Օրինակ, այսօրվա գլխավոր դատախազը, ինչպես ասում են, նույնպես հին ռեժիմի ներկայացուցիչն է, հանկարծ մի մեղադրանք չպաշտպաներ կամ Դավիթ Գրիգորյանի դեմ գործ չհարուցեր, երանի կտայիք այստեղ նստածներդ, այն ինչ այսօր կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ մեծ ոգեւորություն է ունեցել հեղափոխության հետ կապված, որովհետեւ չէր ուզում, որ Հայաստանը դառնա արեւելա-ասիական պետություն, որտեղ մեկ մարդ հավերժացնում է իշխանությունը, սակայն յսօր արդեն չի կարող լռել: Իշխանյանն ասաց, որ իր համար կարեւոր ահազանգ էր, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ բացահայտեցին, որ նա գրագող է. «Այլ բան, որ ԲՈՀ-ի ղեկավարը գրագողության մեծ ցուցակ ներկայացներ եւ դրա մեջ լիներ նաեւ Ազարյանի անունը, բայց պարզվեց միակ գրագողը Ազարյանն է: Հաջորդը, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված հանկարծ հիշեցին հին դեպքեր: Եթե նրանք կայացնեին իշխանահաճո որոշում, կասկածո՞ւմ եք, որ որեւէ հարց չէին ունենա: Բոլորս գիտենք, թե ով է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչ գործեր է քննել, հիմա նա բացարձակ հիանալի է: Պատկերացրեք, որ Մնացական Մարտիրոսյանը փոխեր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ինչ կկատարվեր նրա հետ: Ամբողջ հասարակությունը կհիշեր նրա նախկին գործունեությունը:

Շուրջ մեկ տարի Հրայր Թովմասյանը իշխանական վերնախավի մեջ էր, նրանց հետ լավ հարաբերությունների մեջ էր ու հանկարծ սկսեցին քավոր սանիկով, իսկ հիմա լրիվ փաչ ու սահման անցել են»,-ասաց նա՝ հավելելով, որ նրանք, որոնք լռում են, նպաստում են գավառական 37 թվի ստեղծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ