News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սիրիայում թուրքական բանակի գործողությունների պատճառով  առանց հսկողության են մնացել փախստականների 8 ճամբարներ եւ արտասահմանցի գրոհայինների համար նախատեսված 12 բանտեր, ինչը կարող է հանգեցնել պատմական հայրենիք ահաբեկիչների «հետադարձ միգրացիայի» ալիքի, երկուշաբթի Պեկինյան Սյանշանի համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ աշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սրա հետ կապված նա հայտարարել է «ահաբեկիչների մարտահրավերներին, նրանց գաղափարախոսությանն ու քարոզչությանը հակազդելու համար ամբողջ միջազգային հանրության ջանքերի կոնսոլիդացման» անհրաժեշտության մասին:

Դրանից բացի, ռուս նախարարի խոսով՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը, Սիրիայում պարտություն կրելով, իր ներկայությունը զգալիորեն ընդլայնել է Հարավարեւելյան Ասիայում:

Քվազիպետության առաջնորդները հռչակում խալիֆաթի կազմի մեջ Ինդոնեզիայի, Մալայզիայի, Սինգապուրի, Ֆիլիպինների եւ մասամբ Թաիլանդի ներառումը: Որպես առաջավոր ջոկատ օգտագործում են Սիրիայում մարտնչած եւ հայրենիք վերադարձող զինյալներին»,- ասել է նա:

Շոյգուն նշել է, որ մի քանի տարի առաջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ահաբեկչությունը լուրջ սպառնալիք չէր համարվում:

«Ներկայումս տարածաշրջանում նկատվում է ծայրահեղական կազմակերպությունների ակտիվություն, որոնցից մետ 60-ը ճանաչվել են ահաբեկչական»,- արձանագրել է ՌԴ պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ