News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ակտիվիստներ Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ պետք է ազատ արձակվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ակտիվիստների պաշտպան Վահե Եփրիկյանը։

«Առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատական այտն այն աստիճանի խայտառակ է, իսկ քննիչի ներկայացրած միջնորդոթյունը այնքան դատարակ, որ օրինական դատարանը նման խափանման միջոցը պետք է վերացնի եւ ժամ առաջ Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը պետք է ազատ արձակվեն»,–հայտարարեց նա։

Փաստաբանը վերահաստատեց իր այն պնդումը, որ կալանավորված ակտիվիստները քաղբանտարկյալներ են։

«Նարեկ Մութաֆյանը որեւէ նոր բան չի արել, այլ ընդամենը վարչապետի եւ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պնդումները հարցադրման տեսքով վերարատադրել է։ Եթե մենք տեսնում ենք, որ վարչապետի կամ ԲԴԽ նախագահի նկատմամբ որեւէ քրեաիրավական ներգործություն չի իրականացվել, քրեական գործեր չեն հարուցվել, մեղադրանք չի առաջադրվել, իսկ Մութաֆյանին նույն արարքը կատարելու համար խելամտությունից դուրս հոդված են առաջարդրել եւ կալանավորել, իհարկե նշանակում է, որ նրանք քաղաքական հետապնդումների են ենթարկվում»,–ասաց նա։

Նշենք, որ Մութաֆյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանում վիճարկում են ակտիվիստի կալանավորման իրավաչափությունը։

Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործընթացը որեւէ կապ չունի արդարադատության հետ. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժել է դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդությունը
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորից պահանջել է դահլիճում պահպանել կոռեկտ մթնոլորտը
«Դատարանը պարտավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նման երեւույթն անհնար լինի: Ինչպես դա կանի դատարանը՝ իր գործն է...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները բացարկի մասին միջնորդությունը չհիմնավորված են համարում
Փաստաբանն ընդգծեց ամբաստանյալի հանդեպ ցայտուն ընդգծված բացասական վերաբերմունքը, ինչը բավարար հիմք է բացարկի համար…
Քոչարյանի գործով դատավորը կողմերին կոչ է արել հարգել միմյանց
Դատարանի դահլիճից պարբերաբար հնչող առարկություններից եւ վեճերից բացի, կողմերը ժամանակ առ ժամանակ իրենց ոչ կոռեկտ գնահատականներ, անմեղության կանխավարկածի խախտում եւ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս...
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը եւս դատախազի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել
Հիշեցնենք, որ նախորդ նիստին նմանատիպ միջնորդություն են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները...
Ամենաշատ