News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-18-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է դասընթացավարների վերապատրաստման եռօրյա դասընթաց` նվիրված անվտանգության ոլորտում կառավարման եւ վերահսկման մեխանիզմներին:

Դասընթացն առաջին միջոցառումն է, որն իրականացվել է ԵԱՀԿ-Հայաստան նոր համագործակցության ներքո` անվտանգության ոլորտում կառավարման հզորացմանը միտված ծրագրի շրջանակում:

«Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը կարեւոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործում եւ դա իմ գործունեության առաջնահերթություններից է», - բացման խոսքում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաեւ բարձր է գնահատել նման միջոցառման իրականացումը՝ հատկապես ընդգծելով, որ այդպիսի դասընթացները նպաստում են Պաշտպանի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը եւ կարող են օգտակար լինել ոլորտում առկա խնդիրների լուծումն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից: Դասընթացն անցկացրել են Սերբիայի Հանրապետության առաջին օմբուդսման Սաշա Յանկովիչը եւ Միացյալ Թագավորության զինծառայության հարցերով առաջին հանձնակատար Սյուզան Աթկինսը։

Վերապատրաստման ժամանակ ուսումնասիրվել են անվտանգության ոլորտի վերահսկողության միջազգային չափանիշները, անվտանգության ոլորտի մարմիններում, ներառյալ` բանակում մարդու իրավունքների խախտումների քննության ու մշտադիտարկման առանձնահատկությունները, քննարկվել ոլորտի մի շարք այլ հարցեր: Հատկապես ընդգծվել է անվտանգության ոլորտի կառավարման կատարելագործման գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի դերը, որի իրականացրած վերահսկողական գործառույթները մեծապես նպաստում են ոլորտում մարդու իրավունքների խթանմանը:

Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են մշտադիտարկման այցերի, առանձնազրույցների, փաստահավաք առաքելությունների պլանավորման եւ անցկացման սկզբունքներն ու միջազգային լավագույն փորձը: Նաեւ ընդգծվել է պատշաճ կառավարման անհրաժեշտությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման եւ ամրապնդման տեսանկյունից, որի ընթացքում յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ մշակված տվյալների վերլուծության եւ անվտանգության ոլորտում մասնագիտական զեկույցների կազմման հմտություններին։

Դասընթացից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ստացած գիտելիքների ու փորձի հիման վրա վերապատրաստման դասընթացներ իրականացնել անվտանգության ոլորտի իրավասու եւ շահագրգիռ անձանց համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Հայաստանը որդեգրել է և հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ