News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Խուլ ու համրերի միության անդամներն այսօր՝ հոկտեմբերի 23–ին բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ վարչական դատարանի շենքի առջև։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ միության նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանն իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ ապօրինություններ և կեղծիքներ է կատարել. նրանք չեն ցանկանում, որպեսզի Գրիգորյանը վերադառնա նախկին պաշտոնին։ Նշենք, որ այսօր Վարչական դատարանում՝ դատավոր Մերի Համբարձումյանի նախագահությամբ պետք է կայանար Գրիգոր Գրիգորյանն ընդդեմ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գործով նախնական դատական նիստը, սակայն հաշվի առնելով, որ թարգմանիչը չէր ներկայացել, նիստը հետաձգվեց։

Դեռևս 2019թ. հուլիսին Գրիգորյանը դատական հայց է  ներկայացրել Բադասյանի դեմ՝ պահանջելով վերացնել Արդարադատության նախարարի որոշումը։ Նշենք, որ նախարարի որոշմամբ անվավեր էր ճանաչել գործադիր մարմնի  ղեկավար Գրիգոր Գորիգորյանի՝  Խուլերի միավորման նախագահի պետական գրանցումը։

NEWS.am–ի հետ զրույցում «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ–ի անդամները նշեցին, որ Գրիգոր Գրիգորյանը պաշտոնավարման ընթացքում բանկում գրավադրել է միավորմանը պատկանող մշակույթի եւ սպորտի պալատի շենքը, վերցրել է 50 միլիոն ՀՀ դրամ գումար, որից 21 միլիոնն օգտագործել է պետական պարտք վճարելու համար, իսկ թե ինչ է արել մնացած գումարը, տեղյակ չեն:

«Դա մեր շենքն է, մեր բոլորի ջանքերով է կառուցվել»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իրենք չեն ցանկանում, որ Գրիգորյանը վերադառնա նախկին պաշտոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ