News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ դեռեւս վաղ է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ՝ դեռեւս վաղ է գնահատել Պուտինի եւ Էրդողանի կողմից ձեռքբերված համաձայնության հետեւանքներն ու արդյունքները»,- ասել է նա:

Ընդ որում, Ստոլտենբերգը ողջունել է պայմանավորվածությունը, որը, նրա խոսքով, «հանգեցրել է Սիրիայում բռնության նվազեցմանը»: «ՆԱՏՕ-ն ընդգծում է Սիրիայում քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է այդ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջերս ես շփվել եմ նախագահ Էրդողանի հետ եւ ես, իհարկե, իմ խորին մտահոգությունն եմ հայտնել՝ կապված Սիրիայում թուրքական գործողությունների հետ: Սակայն ես նաեւ հասկանում եմ, որ մեր դաշնակիցը տառապում է, քանի որ անվտանգության ոլորտում հարցեր են ծագում: Սակայն վերջին օրերին հույս է արթնացել: Ողջունում եմ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունից հետո բռնության զգալի նվազեցումը»,- հավելել է նա:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, նրա խոսքով, կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային վերահսկողությամբ անվտանգության գոտու մասին Գերմանիայի գաղափարը: «Մենք դա կքննարկենք հանդիպման ընթացքում, եւ հուսով եմ, որ Գերմանիայի ՊՆ ղեկավարը բոլոր դաշնակիցների հետ կկիսվի իր առաջարկներով»,- ասել է նա:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Պուտինն ու Էրդողանը Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման հարցով համատեղ գործողությունների մասին հռչակագիր են ընդունել: Փաստաթղթի համաձայն՝ հոկտեմբերի 23-ի կեսօրից ռուսական ռազմական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կտեղակայվեն Սիրիայում թուրքական գործողությունների գոտու սահմանակից շրջաններում: Քրդական ձեւավորումներին կտրվի 150 ժամ թուրքական սահմանից 30-կիլոմետրանոց գոտին լքելու համար, ինչից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները կսկսեն սահմանի համատեղ պարեկությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ