News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Նաիրի Հունանյանը եւ իր խմբի անդամները հոգեկան խնդիրներ  չէին կարող չունենալ, որովհետեւ հոգեկան խեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործությունների մղելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ pաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի ազգային անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդականն էր:

Հարցին, թե տեղյա՞կ է, թե ինչ վիճակում է հիմա Նաիրի Հունանյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է իր մայրը, որը մի քանի տարի առաջ մահացավ: Հոգեկան խնդիրներ ունենալու մասին խոսել են իր քեռու՝ Վռամ Գրիգորյանի վերաբերյալ, որը մեկուսարանում կախվեց»:

Նա հավելեց, որ այս տարիների ընթացքում չի տեսել եւ ցանկություն էլ չի ունեցել տեսնելու Նաիրի Հունանյանին. «Բայց եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի էական, մինչեւ հիմա հասարակությանն համար անհայտ դրվագներ նախաքննական մարմինի ներկայացնելու, այդ ժամանակ ես եւ բոլոր այն մարդիկ, որոնք այդ ժամանակվա իշխանության մեջ ունեցել են դերակատարում, մենք կփորձենք այդ հնարավորությունը լիարժեք իրացնել՝ հնարավորություն տալով գործի լիարժեք բացահայտումը դարձնել իրականություն»:

Հարցին, թե կարո՞ղ է նրա կողմից ազատ արձակման խնդրանքով դիմելը ազդակ լինի, որ ասելիք ունի, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Ոչ, դա կարող է այլ ազդակ էլ լինել: Երեւի ինչ-որ մարդիկ իրեն հույս են տվել, որ դու հնարավորություն ունես ազատության մեջ հայտնվելու, բայց դա հաստատ իշխանությունների հետ ոչ մի կապ չունի:

Եթե ուշադիր նայեք 1999 թվականին լրատվական դաշտում տիրող իրավիճակը, թե ինչ խոսակցություններ էին տանում դեռ նոր ձեւավորված իշխանության նկատմամբ, ինչպիսի մթնոլորտ էին ձեւավորում տարբեր լրատվամիջոցներ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի լեգիտիմ իշխանության բնույթի մասին, դուք կհասկանաք, որ այսօր էլ այդպիսի լրատվական ահաբեկչական գործողություննների  ականատեսն ենք լինում այն բոլոր հնարավոր լիարժեք բացահյտումների շեմին, որին մեր հասարակությունը սպասել է եւ ունի հնարավորություն դա տեսնելու:

Խոսքը միայն «Մարտի 1»-ի մասին չէ, մենք 20 տարի սպասել ենք նաեւ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը: Այդ ահաբեկչական գործողություն հետեւանքով էր, որ ձեւավորվեց այն իշխանությունը, որը մեր երկիրը 20 տարի տարավ օլիգարխիկ, կոռուպցիոն համակարգ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ