News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ես բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, սակայն երբեք նրան տեսնելու ցանկություն չեմ ունեցել, հիմա եւս չունեմ: Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ իր համար Նաիրի Հունանյանը դահիճ եւ դահիճների պարագլուխ է:

«Նա, իհարկե, սահմանված կարգով դիմում ներկայացնելու իրավունք ունի, սակայն վստահ եմ, որ վաղաժամ ազատման նրա խնդրանքը չի բավարարվի»,- նշեց Մարուքյանը: Ընդ որում, նա նշեց՝ ինքը չէ, որ պետք է հարցաքննի հանցագործին կամ լույս սփռի գործի վրա:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հերթական նիստի Կառավարության ժամին տեղի էր ունեցել զինված հարձակում։ Սպանվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը, եւս 8 հոգի վիրավորվել էին։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:  

Նշենք, որ օրերս Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ